News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեկ՝ ապրիլի 20-ին, ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապրիլի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում զենքից կրակոց արձակած անձին․ հայտնում է Shamshyan.com-ը։

Երեկ Թումանյանի բաժին է ներկայացել Ալավերդի քաղաքի բնակիչ 35-ամյա Ռոբերտ Կիրակոսյանը եւ խոստովանել, որ Սայաթ-Նովայի փողոցում գտնվելով ոչ սթափ վիճակում ընկերոջը՝ նույն փողոցի բնակիչ 45-ամյա Կարեն Աղեկյանին պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից օդ է կրակել:

Ըստ աղբյուրի՝ Ռ. Կիրակոսյանը աշխատում է «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ՖԲԸ-ում՝ որպես ավտոծառայության պետ: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ