News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ էքզիթ փոլի արդյունքները հիմք են զանգահարելու իր ընդդիմադիր Վլադիմիր Զելենսկուն եւ շնորհավորելու նրան: Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է իր գրասենյակում ելույթ ունենալիս: Նա նշել է, որ կհեռանա երկրի ղեկավարի պաշտոնից, սակայն չի լքի քաղաքականությունը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո: «Մենք կանենք դա միասին: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Պաթոս չի լինի: Պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս աջակցության համար, տիկնոջս ուժի եւ դիմացկունության համար: Եթե նա ավելի վաղ լսեր այն ամենն, ինչ ասում էին, գուցե չամուսնանար ինձ հետ: Շնորհակալ եմ տիկնոջս ծնողներին, իմ երեխաներին, իմ ամբողջ ընտանիքին: Շնորհակալ եմ իմ թիմին, ամբողջ գրասենյակին, յուրաքանչյուրին, փորձագետներին, իրավաբաններին, կամավորներին, դիտորդներին, զանգերի կենտրոնին»,-ասել է նա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Զելենսկին հավաքել է ձայների 73.7, իսկ Պորոշենկոն՝ 26.3 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ