News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Google-ը մեկնարկային էջում տեղադրել է Երկրի օրվան նվիրված դուդլ:

«Մեր մոլորակը բնակեցնում են բազմազան, եզակի եւ զարմանալի կենսաձեւեր: Այստեղ դուք կտեսնեք դրանց միայն չնչին մասը: Շնորհավոր Երկրի օրը»:

Աշխարհում օրը նշվում է մարտի 20-ին (ՄԱԿ նախաձեռնությամբ) եւ ապրիլի 22-ին: Վերջին օրը ավելի բնապահպանական ուղղվածություն ունի:

Երկրի օրը մոլորակի՝ որպես ընդհանուր գլոբալ Տան պաշտպանության համաշխարհային քաղաքացիական նախաձեռնություն է, որը միավորում է տարբեր միջոցառումներ եւ ակցիաներ՝ ինչպես բնապահպանական եւ էկոլոգիական, այնպես էլ խաղաղապահական:

Այս օրը տոնելու առաջին «մեկանգամյա» ակցիան անցկացվել է 1970 վականին ԱՄՆ-ում: Հաջողությունը թեւավորել է կազմակերպիչներին, եւ այդ ժամանակից սկսած տոնակատարությունը դարձել է ամենամյա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ