News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի  նախագահական ընտրություններում հաղթող թեկնածու Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան 16 տարի ամուսնացած է նրա հետ, աշխատում է  «Կվարտալ-95» ստուդիայում եւ զբաղվում է բիզնեսով: Այդ մասին է վկայում նրա կենսագրությունը, որը հրապարակել է ICTV հեռուստաալիքը:

Ելենա Զելենսկայան (օրիորդական ազգանունը Կիյաշկո) ծնվել է Կրիվոյ Ռոգում, 1978 թվականի  փետրվարին: Նա ապագա ամուսնու հետ սովորել է նույն դպրոցում, սակայն այդ ժամանակ նրա հետ ծանոթ չի եղել:

Զելենսկայան գերազանցությամբ ավարտել է Կրիվոյ Ռոգի տեխնիկական համալսարանի շինարարական ֆակուլտետը, սակայն հետագայում երբեք մասնագիտությամբ չի աշխատել:

Զելենսկու հետ Ելենան ծանոթացել է համալսարանում սովորելու տարիներին, 2003 թվականին նրանք ամուսնացել են:

Նրկայումս նախագահի թեկնածուի կինն աշխատում է հեղինակային հումորային «Կվարտալ-95» ստուդիայում, որի սեփականատերը Զելենսկին է:

Նրա հարկային հայտարարագրի համաձայն՝ Ելենային պատկանում է  ընկերության 0.01 տոկոսը:

Բացի այդ ըստ նույն հայտարարագրի՝ Զելենսկային պատկանում է ձկան վերամշակման եւ պահածոյացման ընկերության 25 տոկոսը:

Ելենա Զելենսյական դեմ էր երկրի ղեկավարի ընտրություններին մասնակցելու ամուսնու որոշմանը, սակայն ժամանակի ընթացքում համակերպվել էր դրա հետ:

Առաջարկում ենք իմանալ 10 փաստ Ելենա Զելենսկայայի մասին, որը շուտով ձեռնամուխ կլինի Ուկրանիայի առաջին տիկնոջ պարտավորությունների կատարմանը:

1. Ելենա Զելենսյական Ուկրաինայի ամենաերիտասարդ Առաջին տիկինն է: Այս տարի նա կդառնա 41 տարեկան:

2.Ելենա Կիյաշկոն(օրիորդական ազգանունը) եւ Վլադիմիր Զելենսկին Կրիվոյ Ռոգի նույն դպրոցում սովորել են զուգահեռ դասարաններում:  Սակայն նրանք ծանոթացել եւ սկսել են հանդիպել առաջին կուրսում: Վլադիմիրը Կրիվոյ Ռոգի տնտեսական համալսարանի ուսանող էր, որտեղ իրավաբանի կրթություն էր ստանում, իսկ Ելենան սովորում էր Կրիվոյ Ռոգի տեխնիկական համալսարանի շինարարական ֆակուլտետում

3. Մասնագիտությամբ Ելենան մեկ օր էլ չի աշխատել, իր միակ ճարտարապետական նախագիծը նա համնարում է ընտանիքի կառուցումը:

4. Մինչեւ հարսանիքը զույգը հանդիպել է 8 տարի: 2003-ին Վլադիմիրը եւ Ելենան ամուսնացել են եւ այժմ ունեն երկու երեխա՝14-ամյա Ալեքասանդրան եւ 5-ամյա Կիրիլը:

5.Ելենան ամենասկզբից շոումենի կարիերայի ամենասկզբում ակտիվ մասնակցություն է ունեցել ամուսնու ստեղծագործական գործունեությունում:

Սկզբում օգնել է նրան մանրաերկեր ստեղծել «ԿՎՆ»-ում ուսանողական ելույթների ժամանակ, իսկ հետո դարձել է  նրա «Կվարտալ-95» թիմի սցենարիստը: 2009-ին ուկրաինական հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Ինչպես կազակները» ֆիլմ մյուզիքլը, որի սցենարիստների թվում էր Ելենա Զելենսկայան:

Հենց նրան են վերագրում ժողովրդի ծառայի՝ Վասիլի Գոլոբորոդկոյի կերպարի ստեղծումը, որը Վլադիմիրին օգնեց միլիոնավոր ուկրաինացիների գիտակցության մեջ ապրապնդվել որպես երկրի նախագահի պաշտոնի կատարյալ թեկնածու:

6. Ելենան Վլադիմիրին աջակցել է նրա՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջին համագումարում, սակայն հերքել է այն ենթադրությունները, թե ծրագրում է լինել թիմի անդամ եւ քաղաքականությամբ զբաղվել: Վերջերս տեղի ունեցած հեռուստատեսային հարցազրույցներից մեկում նա հայտնել է, թե ինչպես է վերաբերվել ընտրություններում առաջադրվելու ամուսնու ցանկությանը.

- Ես բացահայտ եւ ագրեսիվորեն դեմ էի այդ նախագիծը սկսելուն: Որովհետեւ դա շատ ծանր նախագիծ էր, նույնիսկ նախագիծ էլ չէր, այլ կյանքում այլ ուղղություն: Բայց ինձ, հավանաբար, փորձել են խնայել: Եվ ամենավաղ ծրագրերը, երբ այդ ամենը քննարկվում էր գործընկերների, մերձավոր համախոհների հետ, չեմ կարող ասել, որ ինձնից թաքցրել են, սակայն պահպանել են ավելորդ տեղեկություններից, որպեսզի ժամկետից շուտ չնյարդայնանայի:

7. Վլադիմիր Զելենսկին «ՄԿ-Էստոնիա»-ի հետ հարցազրույցում պատմել է, թե որն է Ելենայի հետ իր երկարատեւ ու ամուր ամուսնության գաղտնիքը:
- Մենք երկար տարիներ միասին ենք ընթացել, դպրոցում միասին ենք սովորել, առաջին կուրսում սկսել ենք հանդիպել: Նա ստույգ գիտի՝ եթե ես հոգնած եմ, ուրեմն իսկապես հոգնած եմ, իսկ եթե չկամ, ուրեմն չկամ: Երբեմն նաեւ բարենպաստ է առանձին լինելը ինչ-որ բանի մասին մտածելու, կարոտելու համար: Չեմ ասի, որ նա դեկաբրիստի կին է, իսկ ես մշտապես աքսորում եմ: Սակայն, այնուամենայնիվ, ինձ սաստիկ օգնող դեղատոմս կա՝ հանգստյան ոչ մի օր, ոչ մի արձակուրդ ես ոչ մի անգամ միայնակ չեմ անցկացրել: Մենք մշտապես միասին ենք անցկացնում:

8. Վլադիմիր Զելենսկու կարիերայի բուռն շրջանում ռուսական կինեմատոգրաֆում նրա կին գործընկերներն ու էկրանային սիրելիներն են եղել Սվետլանա Խոդչենկովան («Սեր մեծ քաղաքում», «Ճակատագրի հեգնանք: Մեր ժամանակներ») եւ Օկսանա Ակինշինան («Առաջին 8 ժամադրություններ»): Լրատվամիջոցներում վերջինին վերագրում էին սիրավեպ դերասանի հետ: 2011 թվականին պապարացիները լուսանկարել էին Զելենսկուն Ակինշինայի հետ ոչ աշխատանքային ժամին ավտոմեքենայի մեջ, որից հետո մամուլում նրանց հարաբերությունների մասին պատմությունն ուռճացվել էր: Վլադիմիր Զելենսկու կինը լուրերը չէր մեկնաբանել:


9. Վլադիմիր Զելենսկու կյանքի հրապարակային կողմը տարածք է, որի մեջ նրա տիկինը մշտապես տհաճությամբ է մտել: Ընդամենը մի քանի անգամ է նա մասնակցել ուկրաինական սնդուսափայլ ամսագրերի համար նկարահանումներին, նա Facebook-յան իր էջը հազվադեպ է թարմացնում՝ ըստ արդի շոու բիզնեսի հասկացության, իսկ Instagram-ում մինչ օրս էջ չունի: Ելենայի հետ մի քանի լուսանկար կարելի է գտնել Վլադիմիր Զելենսկու էջում:

10. Իր հարցազրույցներից մեկում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր կերպարը՝ այն, թե ինչպես է ինքը հագնվում եւ ինչպիսի տեսք ունի, կնոջ վաստակն է:

Նորաձեւությանը հետեւելու ժամանակ չկա: Իմ պահարանով կինս է զբաղվում: Նա սովորաբար ինձ համար իր է ընտրում, ես արագ գալիս եմ խանութ, եթե սազում է, գնում եմ: Այս պատճառով ես, որպես կանոն, նույնիսկ չգիտեմ, թե ինչ մակնիշի բաճկոն կամ սվիտեր եմ հագնում:
Իր՝ տիկին Զելենսկու ոճը ամուսնու նախընտրական արշավն սկսվելուց հետո ակտիվորեն քննարկում են ուկրաինական լրատվամիջոցների մեջբերումների հիման վրա՝ նրան համեմատելով ոչ միայն  նախորդ առաջին տիկին Մարինա Պորոշենկոյի, այլ նաեւ արտասահմանցի «գործընկեր» Մելանյա Թրամփի հետ: Այսպես՝ քվեարկության օրը Ելենան ընտրական տեղամաս էր եկել անանուխի գույնի կոստյումով եւ արձակած մազերով, որոնք հետ էին սանրած: Իսկ արդեն էքզիթփոլի նախնական արդյունքները հրապարակելիս կերպարը փոխել էր՝ ամուսնու թիկունքին կանգնելով էլեգանտ ճերմակաթույր բլեյզերով եւ տաբատով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ