News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս օրինագիծն ուղղված է միջազգային պարտավորությունների եւ հրահանգների կատարմանը, մասնավորապես՝ տեղերում երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը եւ գոյություն ունեցող համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ նիստում «Թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման ու աջակցության եւ ապօրինի շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, հիմնական զեկուցող Գեմաֆին Գասպարյանը:

Նրա խոսքով՝ օրինագիծը կապված է մարդկանց առեւտրի եւ նրանց ապօրինի շահագործման դեմ պայքարի ոլորտում նոր մեխանիզմների ներդրման հետ, ինչպես նաեւ գոյություն ունեցող մեխանիզմների ամրապնդման հարցում տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական ու կառավարման մարմինների միջեւ հարաբերությունների կարգարվորման հետ:

Գասպարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ օրենքը չի պարունակում երեխաների վերահսկողության գործընթացները, չնայած այդ վերահոկողության շնորհիվ թրաֆիքինգի զոհերին սոցիալական աջակցություն է ցուցաբերվում եւ ապահովվում է նրանց կապը նման օգնություն ցույց տվող կազմակերպությունների հետ: «Այս ընթացակարգերի բացակայությունը որոշակի խնդիրներ է առաջացրել, եւ մենք ցանկանում ենք հարցը լուծել այս օրենսդրական նախաձեռնության միջոցով»,- պարզաբանեց փոխնախարարը:

Նա հայտնեց, որ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագիր կա, որի շրջանակում թրաֆիքինգի զոհերի համար նախատեսվում է սոցիալական օգնության ցուցաբերում ֆինանսական միջոցների տրամադրման տեսքով, սակայն այս փոխհատուցումը հաշվարկված չէր երեխաների համար, ինչը իրավական պրակտիկայում խնդիրներ էր ստեղծում:

Այսպիսով, օրինագծի համաձայն՝ թրաֆիքինգի կամ ապօրինի շահագործման ենթարկվող երեխան դառնում է հատուկ կարգի զոհ: Դրանից բացի, ինչպես նշեց փոխնախարարը, սահմանվում է ամսական 250 հազար դրամի միանվագ փոխհատուցում: «Միանվագ փոխհատուցումը հատկացվում է օրինական ներկայացուցչին՝ հատուկ կարգի մեջ մտնող զոհի հիմնական պահանջների բավարարման համար»,- շեշտեց պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ