News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել  ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործը։ NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացվավ, որ գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ՝ Գագիկ Դանոյանը, նրա ընկերը՝ Հովհաննես Ռիժենկոն եւ դստեր ամուսինը՝ Մայիս Մկրտչյանը։ Երեքի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գագիկ Դանոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ կրել հրազեն, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Հովհաննես Ռիժենկոյի, դստեր ամուսնու՝ Մայիս Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով կատարել է ավազակային հարձակում, որը դրսեւորվել է պահեստարան ապօրինի մուտք գործելով եւ ապօրինի ձեռք բերված զենքի գործադրմամբ: Այնուհետեւ բնակարան ապօրինի մուտք գործելուց հետո, հանդիպելով տուժողներ Արման եւ Գոռ Մկրտումյանների դիմադրությանը, ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով երկու կամ ավելի անձանք սպանության ավարտին չի հասցվել:

Կրակոցների հետեւանքով Արման Մկրտումյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ նրա որդուն` առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Գագիկ Դանոյանը ավազակային հարձակմամբ Արման, Գոռ եւ Մարինե Մկրտումյանների գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել ընկերոջ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, դստեր ամուսնու Մայիս Մարտինի Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ:

Երեք ամբաստանյալներին էլ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ ավազակության համար, իակ  Գագիկ Դանոյանին ու Հովհաննես Ռիժենկոյին՝ նաեւ ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելու եւ պահելու համար։

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ