News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին Ազգային ժողովում ընթանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գեւորգյանի ընտրության գաղտնի քվեարկությունը:

Նշենք, որ Գեւորգյանի թեկնածությանը պատրաստ է աջակցել իշխող «Իմ քայլը» դաշինքը», որը խորհրդարանում ունի ձայների բացարձակ մեծամասնություն:

Գեւորգյանի թեկնածությանը միանշանակորեն դեմ է արտահայտվել «Լուսավոր Հայաստանը», որն իր որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ վարչապետի առաջադրած թեկնածուն ղեկավար պաշտոններում աշխատելու բավարար փորձ չունի, ինչը, նրանց կարծիքով, անթույլատրելի է եւ բազմաթիվ վտանգներ է պարունակում:

Դրանից բացի, ինչպես նշել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նույնիսկ օրենքի համաձայն՝ ղեկավար պաշտոններում համապատասխան փորձի բացակայության դեպքում թեկնածուն պաշտոնը զբաղեցնելու իավունք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ