News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է, բայց ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ եւ չեզոք։ Իսկ մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,– նշեց նա։

Եթե նման օրինագիծ բերվի, ինքը ի՞նչ դիրքորոշում ունի, պե՞տք է ընդունել այդ հարցին պատգամավորը պատասխանեց.  «Ես որոշ ժամանակ ԱՄՆ–ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետեւ ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»։

Հարցին՝ իր ընկերներ ասելով պետական պաշտոնյաների նկատի ունի, նա հերքեց. «Ոչ, բակի ընկերները»։

Լրագրողի նկատառմանը՝ փաստորեն իրենց բակում մարիխուանայի օգտագործումը տարածված է, պատգամավորը անորոշ պատասխան տվեց. «Ոչ թե մեր բակում, բերեք ճշմարտությունը ասենք՝ օրինակ ԱՄՆ–ում շատերն են օգտագործում, իրենց մոտ ընդունելի իրավիճակ է, մեզանում ընդունելի չէ, որովհետեւ մենք խնդիր ունենք երեխայի հետ կապված, ես էլ դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան մոտեցել է նման բանի»։

Պատգամավորը շեշտեց՝ ինքն էլ է դեմ մարիխուանայի հարցում քարոզին։

 Հիշեցնենք, որ օրերս Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառումներ են անցկացվել։ Միջոցառման կազմակերպիչներից էր Ալեքսանդր Բաղդասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ