News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանում որոշ խմբեր ապրիլի 20-ին նշել են մարիխուանայի միջազգային օրը:

Նշենք, որ շաբաթ՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը»: Ակցիայի մասնակիցները նշել են, որ մարիխուանան որպես թմրանյութ  ներկայացնելով խրախուսում են, որ մարդիկ սեւ շուկայից թույն գնեն:

Ոստիկանները միջամտել են՝ նշելով, որ այստեղ երեխաներ են նաեւ խաղում եւ նրանց իրավուքնները գերակա են ըստ Սահմանադրության: Իրավապահները նկատել են, որ մարիխուանայի օգտագործումը քրեորեն պատժելի արարք է. «Հավաքը դադարեցնելու պահանջ չեմ ներկայացնում, բայց ներկայացնում եմ, որ հավաքն անցկացվի այն ձեւով, որ օրենսդրության պահանջները չխախտվեն, որ 6-7 տարեկան երեխան չգա սրան ծանոթանա»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ի վերջո, ակցիայի մասնակիցները դադարեցրել են ակցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ