News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու «քաղաքացու օրը» նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Համենայնդեպս, ինձ համար այսօր կարեւոր օր է, այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին եւ ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ եւ պետք էր պահել: Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչեւ ավելի լավ ու կարեւոր իրադարձություններ»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցան Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները, որից մի քանի ժամ անց Փաշինյանն ու իրենց մյուս գործընկերները ձերբակալվեցին:

Դիտարկմանը, որ շատերը նշում են, թե այդ գումարը կարելի էր ծախսել սոցիալական տարբեր ուղղություններով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարեւոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու դերի բարձրացման մասին է եւ նա է որոշելու այսուհետ Հայաստանի ամեն ինչը: Այդ օրը չնշելը սխալ կլիներ:

Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի բարձրացնելու եւ այդ երեւույթն էլ ավելի զարգացնելու մասին, որը Հայաստանը բերելու է ավելի մեծ հաղթանակների»:

Տպել
Ամենաշատ