News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե որպես հեղափոխության ակտիվ մասնակցի՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետեւանքով չի տուժի հեղափոխության վարկանիշը, ԱԺ նախագահն ասաց. «Ես ձեռնպահ կմնայի որեւէ մեկնաբանությունից հաշվի առնելով, որ քննություն է ընթանում,  ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»։

Արարատ Միրզոյանը պնդեց՝ Դավիթ Սանասարյանն իր ընկերնմ է, բայց դա քննության վրա ազդեցություն ունենալ չի կարող. «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ որեւէ կապ չունի նոր Հայաստանում որեւէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի–ծանոթ–բարեկամ լինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի վրա»։

Հարցին՝ ինչ է կարծում՝ գործը հնարավոր է շինծու լինի, ինչպես պնդում են Դավիթ Սանասարյանն ու նրա պաշտպանը, Միրզոյանն արձագանքեց. «Տեսականորեն պետական կառավարման որեւէ օղակում, այդ թվում եւ իրավապահ մարմիններում որեւէ աշխատող միշտ կարող է անել մի բան, որը չի համապատասխանել օրենքին։ Դրա համար կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, միջոցառումներ, պատիժներ։ Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել դա, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ