News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածություն դեռ չենք ստացել, իսկ թե ով կլինի՝ չգիտենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ նոր թեկնածուի շուրջ նախագահի հետ քննարկումներ չենք ունեցել, իսկ դիտարկմանը, թե տպավորություն է, որ արհամարհական վերաբերմունք կա նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ 3 անգամ է նրա առաջադրած թեկնածում ՍԴ անդամ չի ընտրվում, Արարատ Միրզոյանն ասաց. «Այս գումարման Ազգային ժողովում նախագահի առաջադրած թեկնածուն առաջին անգամ չի ընտրվել։ Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ–ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին, դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն։ Դա վերաբերմունք չէ թեկնածուին առաջադրած ինստիտուտի նկատմամբ ոչ առաջադրված թեկնածուի ընտրությունը, ոչ չընտրությունը»։ 

Հարցին՝ Աժ նախագահն ունի՞ ՍԴ դատավորի իր թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես շատ թեկնածուներ կարող եմ ունենալ, բայց սահմանադրությունը այս իրավասությունը վերապահել է ՀՀ նախագահին եւ ես չեմ պատրաստվում գերազանցել իմ լիազորությունները եւ որեւէ թեկնածուի առաջարկել ՀՀ նախագահին»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը Գոռ Հովհաննիսյանին, ում թեկնածությունն առաջարկվել էր ՀՀ նախագահի կողմից, չի ընտրել ՍԴ դատավորի պաշտոնում: Գոռ Հովհաննսիայսնի օգտին քվեարկել է 24 պատգամավոր, 75 պատգամավոր դեմ է քվեարկել:

Տպել
Ամենաշատ