News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին: Այս մասին ասված է «Սեւ ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակում՝ ուղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ընկերության տնօրենի բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին

Թե ինչպես  Հայաստանում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Մեծարգո պարոն Վարչապետ

Ոգեշնչված վերջին իրողություններով,  երկու երիտասարդ գործընկերներով որոշեցինք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ելնելով գտնվելու վայրից եւ խորհրդակցելով տարբեր արհեստավարժ մասնագետների հետ որոշեցինք ձեռնարկել Արզնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում եւ այն արտահանել այլ երկրներ: Այս գործունեության տեսակն ընտրելու հիմնավորումները հետեւյալն են.

- որպես արտադրամաս կօգտագործվեր «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի նախկին լվացքատան չշահագործվող տարածքը.

-  կօգտագործվեր նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարը, որով «Արզնի առողջարանն» իր ըմպելասրահի համար Արզնի ածխաթթվային հանքային ջուր է ստանում.

-  ներկայումս Հայաստանում այս հայտնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում չի իրականացվում:

-  մենք ոչ մի վնաս չենք պատճառում գործող առողջարաններին եւ այլ գործող կառույցներին, քանզի վայրկյանում 7լ ջուր դուրս եկող հանքավայրից մենք վերցնելու էինք ընդամենը 0,5լ:

Փաստորեն բնությանը չվնասելով, ոչինչ չփոխելով «միայն 70 մետր խողովակաշարի միացում» մեզ անհրաժեշտ էր միայն հանքային ջրի  արդյունահանման թույլտվություն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից, որին մենք դիմեցինք 2018 թվականի հունիսին: Օրենքով սահմանված կարգով սեպտեմբերի 19-ին մեր հաշվետվությունը ուղարկվում է Բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը փորձաքննական գնահատելու եւ եզրակացություն տալու համար:

Գործընթացը հարթ էր, մեր կողմից պատշաճ կերպով ներկայացվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անցկացվել էին բոլոր  հանրային լսումները: Այս ամենի մասին վկայում է չորրորդ՝ վերջին  հանրային լսման ժամանակ Բնապահպանության նախարարության փորձագետի դրական ելույթը, որում նա հաստատում է սահուն գործընթացի մասին եւ բնությանը վնաս չհասցնելու փաստը, չի նշում որեւէ թերություն կամ խնդիր:

Այնինչ Բնապահպանության նախարարության կողմից 29.01.2019թ. ստացանք Պետական փորձաքննական բացասական եզրակացություն, որի հիմքում դրված էր  դեռեւս 2017թ-ին արտոնագիրը կորցրած «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ստացված գրությունը, որտեղ կարծես թե հրամայվում է Բնապահպանության նախարարին. «Մերժել «ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանրային լսումների անցկացումը, ինչպես նաեւ դադարեցնել փորձաքննությունը, քանի որ նրանք չունեն բավարար հիմքեր այնտեղ գործունեություն իրականացնելու համար»:

Բնապահպանության նախարարությունը այն ստանալով անմիջապես «մերժում է» մեր գործունեությունը՝ կայացնում է բացասական եզրակացություն: Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ հիմք վերցնելով բացասական եզրակացությունը 07.03.2019 թվականի գրությամբ մերժում է մեր հայտը:

Հարկ եմ համարում նշել, որ մենք արդեն իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրել ենք  100 մլն դրամ վարկ, պատվիրել սարքավորումներ Չինաստանից եւ կատարել  ներդրում շինարարական աշխատանքների համար, հենվելով դրական նախընտրական փուլի, հարթ գործընթացի եւ անվնաս բնապահպանական գործունեության վրա: Մյուս կողմից արտադրամաս ծառայող շինության վրա մեր կողմից արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Մեծարգո պարոն Վարչապետ՝ Բնապահպանության նախարարությունում մեզ «բարեկամաբար» ասացին, որ դրական եզրակացություն ստանալու համար մեզ պետք է Արզնի հանքային ջուր նախկինում արդյունահանող եւ արտոնագիրը կորցրած «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ի հետ «լեզու» գտնել, իսկ դա այն ընկերությունն է, որը Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ունենալով նրանց մեծ աջակցությունը,  կարողանում էր ցանկացած հարց լուծել ի նպաստ իրեն: Բնականաբար մենք նրանց հետ §լեզու¦ գտնելու ցանկություն չունենք եւ ցանականում ենք օրինական ճանապարհով հարթել մեր ուղին:

Այս ամենի եւ Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից այլ օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին:

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր արձագանքին եւ միջամտությանը արդարությունը վերականգնելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ամենաշատ