News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես ապառիկներ ու վարկեր ունեի, հիմա էլ ունեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետեւ մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու հետ տուգանք էր եկել, որին մենք ժամանակին չէինք հետեւել ու ժամանակին չէինք վճարել,  ուստի ԴԱՀԿ–ն արել էր այն, ինչ պետք է աներ՝ իմ հաշվին կալանք էր դրել, եւ ես, երբ ցանկանում էի այլ ապառիկով ապրանք վերցնեի, տվյալ բանկը մերժել էր տեղեկատվություն տալ»,– ասաց նա։

Միրզոյանը պարզաբանեց, որ ստիպված է եղել հեռուստացույցը կանխիկով գնել. «Աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով գնում չեն կատարում եւ ապառիկ գնումն են նախընտրում։ Իսկապես այդպես հարմար է, ոչ թե կանխիկ վճարել, այլ ապառիկով ապրանք գնել։ Նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց գնել։ Ի վերջո՝ ստիպված եղա հեռուստացույցը կանխիկով գնել,  վճարեցի նաեւ տուգանքը, երրորդ՝ ես վատ վարկային պատմություն չունեմ»։

Տպել
Ամենաշատ