News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տուժածները եւ զոհերի հարազատները տվյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխհատուցման ստացման դիմումներ Կառավարություն կարող են ներկայացնել 3 տարվա ընթացքում:

Ազգային ժողովի նիստին «2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է տվյալ իրադարձությունների զոհերին հայտնաբերելու, մի շարք փաստաթղթերի հաշվին ապացուցողական բազայի ձեւավորման համար եւ այլն: Զեյնալյանը նաեւ նշեց, որ օրինագիծը միաձայն դրական եզրակացություն է  ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 ծառայող:

Նշենք, որ ներկայացված օրինագծով նախատեսվում է փոխհատուցոևւմներ վճարել 2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում ցույցերի ցրման հետեւանքով զոհված անձանց ընտանիքներին:

Սակայն փոխհատուցում կստանան  ոչ միայն զոհերի հարազատները, այլեւ ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած քաղաքացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ