News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ  դեպքերում՝ ո՞չ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի եւ խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից, միջնորդություններ ներկայացնելիս որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը:

Քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 9 ամիս, եւ այս ողջ ընթացքում կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելիս պարբերաբար անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ազդեցիկ կապերին՝ ինչով էլ փորձ է արվում հիմնավորել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, նշվում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված նմանատիպ ենթադրյալ  հանցագործությունների բացահայտումն առավել դժվարություններ է առաջացնում, երբ դրանք կապվում են բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցրած անձի անվան հետ:

Կարեւոր է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը  երկար տարիներ զբաղեցրել է  բարձրաստիճան պետական պաշտոններ՝ 1994թ․ ընտրվել է ԼՂՀ նախագահ, 1997 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահ: Նշված հանգամանքները վկայում են Հայաստանի Հանրապետությունում ունեցած նրա ազդեցության եւ կապերի մասին:

Ստացվում, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝  խոչընդոտ է:

Այս փաստը գալիս է եւս մեկ անգամ հաստատելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ