News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Խելացի քաղաք» նախագծի շրջանակում Աբովյանի համայնքապետարանը «Future in our hands» հասարակական կազմակերպության հետ համատեղ Աբովյանի «Զարեհ Սահակյանց»-ի անվան երաժշտական դպրոցի մոտ ստեղծեց Art Street ոճում՝ «Երաժշտական պատ»։

Ավանդական թեմայով պատկերազարդ պատը նաեւ ունի ինովացիոն լուծում՝ #ARLOOPA հավելվածի միջոցով պատկերը կենդանանում է #Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությամբ, որը նվիրվում է Կոմիտասի 150 ամյակին։

Կայացավ «Երաժշտական պատ»-ի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական եւ մշակութային օջախների տնօրեններ, ժամանակակից արվեստի սիրահարներ, քաղաքացիներ։

Բացումն ազդարարվեց «Զարեհ Սահակյանց»-ի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական անսամբլը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ ամեն քայլ արվում է, որպեսզի Աբովյանը դառնա երիտասարդության մայրաքաղաք եւ նմանօրինակ նախաձեռնությունները միտված են երիտասարդ սերնդին կրթելու եւ արվեստը թվային լեզվով մատուցելու համար։

«Երաժշտական պատ» ունենալու առաջարկը «Future in our hands» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Ալեքսանյանինն էր, ով շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ երիտասարդներին մշտապես աջակցելու համար։

Նկարում պատկերված են ժողովրդական նվագարանները , քանի որ նպատակն է երիտասարդ սերնդին առավել ճանաչելի դարձնել այն։

«Երաժշտական պատ»-ը նկարազարդել է Նիդերլանդներում նմանօրինակ աշխատանքների հեղինակ՝ Կորյուն Քիթաբչյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ