News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին Երեւանում կայացավ «Գյուղատնտեսական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկը, որը իրականացվում է USAID-ի եւ  Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամի (CARD) հետ համատեղ:

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը մանրամասն պատմեց հիմնադրամի կառուցվածքի եւ ծրագրերի մասին, որոնք ուղղված են գյուղական շրջաններում աղքատության մակարդակի կրճատմանը:

«Գյուղական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի ղեկավար Սուսանն Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության խթանմանն ուղղված նպատակները եւ խնդիրները՝  նշելով, որ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է  3 մլն դոլար:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց կազմակերպության կողմից ծրագրի իրականացման կարեւորությունը, որը մեծ փորձ ունի: «Հայաստանում ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ գյուղատնտեսության բնագավառում շատ ինստիտուցիոնալ ծրագրեր բարեհաջող իրականացվել են», - հավելեց նա:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի առաջին տեղակալ Արտակ Քամալյանն ընդգծեց, որ այս ծրագիրը շարունակվելու է: «Կարեւոր է, որ այս ծրագրի նպատակները համահունչ են գյուղատնտեսության զարգացման ոլորտում կառավարության ռազմավարությանը, մասնավորապես, նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների ներդրման հարցում», - պարզաբանեց նա:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն, իր հերթին, ընդգծեց հիմնադրամի հետ համագործակցության կարեւորությունը:

«Սա կարող է լավ աջակցություն լինել համալսարանի գիտական ներուժը գյուղատնտեսության զարգացման մեջ օգտագործելու համար, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ներդրման միջոցով», - հավելեց նա: Ուռուտյանը համատեղ աշխատանքի հույս հայտնեց ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման ոլորտում համագործակցության համար:

Նշենք, որ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամը (CARD)  հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի մարքետինգի աջակցության ծրագրի իրավահաջորդ (USDA-MAP):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ