News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2008 թվականի մարտի 1-2-ին հանրահավաքները ցրելու ժամանակ զոհերի ազգականներին եւ տուժածներին տրամադրվող փոխհատուցումները կարող են տարբեր լինել՝ սկսած դրամական միջոցների հատկացումից եւ ավարտած բնակարանների հատկացմամբ: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում ասաց Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների  հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ընդ որում՝  նա նշեց, որ այս հարցով վերջնական որոշումը կընդունի կառավարությունը: «Ասվում էր, որ այս իրադարձությունների հետեւանքով տուժածների հիմնական մասը ոստիկաններ են: Խնդիր չկա, նրանք նույնպես մեր քաղաքացիներն են, եւ եթե պարզվի, որ տուժածների հիմնական մասը բաժին է ընկնում ոստիկաններին, ապա կառավարությունը ցանկացած դեպքում պետք է մտահոգվի նաեւ նրանց մասին»,- պարզաբանեց Գաբրիելյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի այն դիտարկմանը, որ տուժածների զգալի մասը կազմել են ոստիկանները, որոնք հատուկ տեխնիկայի սխալ կիրառման պատճառով մեծ մասամբ իրենք իրենց են վնաս հասցրել:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության ժամանակ զոհվել են 8 ցուցարարներ եւ Ներքին զորքերի 2 ծառայող:

Նշենք, որ օրինագծով առաջարկվում է փոխհատուցում վճարել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում հանրահավաքները ցրելիս Զոհվածների ընտանիքներին: Սակայն փոխհատուցում կստանան ոչ միայն զոհվածների հարազատները, այլեւ ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած քաղաքացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ