News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Որեւէ ինստիտուտ չպետք է որեւէ անձի հետ ասոցացվի, որովհետեւ ինստիտուտները շատ ավելի զորեղ է, իսկ դրանք ղեկավարող կազմը պետք է ժամանակի ընթացքում փոխվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ-ում քիչ առաջ ՏՄՊՊՀ նոր ղեկավար ընտրված Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ-ն ասոցացվում է այս կամ այն օլիգարխի շահը սպասարկողի հետ:

Նրա խոսքով, ինստիտուտը կայուն կառույց է, իսկ ղեկավարը ընդամենը մի պաշտոնյա է, որը կարողանում է այդ ինստիտուտը ղեկավարել:

Ինչ վերաբերում է այս կամ այն անձի շահերը սպասարկելուն, Գեղամ Գեւորգյանն ասաց. «Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի շահը սպասարկեմ, մեր առաքելությունը օրենսդրության եւ հանրության շահերի սպասարկումն է»:

Գեւորգյանի խոսքով, ինքը ծանոթ է ՏՄՊՊՀ-ի աշխատանքին, որովհետեւ ժամանակին բախտ է ունեցել գիտական աշխատանքով զբաղվել, այդ ոլորտում է իր թեկնածուական աշխատանքը:

«Կան խնդիրներ, որոշակի օրենսդրական շտկումներ պետք է կատարվեն: Դուք ինքներդ բազմաթիվ անգամ հարց եք բարձրացրել, որ տարբեր ոլորտներում, որտեղ ունենք խնդիրներ, պետք է հանրությանն ավելի լավ իրազեկենք: Ամենակարեւոր խնդիրը հանրության իրազեկման բարձրացումներ է Հանձնաժողովի գործունեության ոլորտների հետ կապված: Որպեսզի ավելի հստակ պատկերացում ունենանք, թե արդյոք տարիների ընթացքում ոլորտում կարգավորում տեղի է ունենում, թե ամեն ինչ մնում է նույնը»:

Տպել
Ամենաշատ