News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված Գեղամ Գեւորգյանը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմա հետ, թե իր աշխատանքային ստաժը չի բավարարում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար:

Նշենք, որ ըստ Մարուքյանի, Գեւորգյանը չունի 3 տարվա ղեկավար պաշտոն զբաղեցնելու ստաժ:

«Դուք ի՞նչ եք կարծում, ԾԻԳ-ի տնօրենը, հիմնադրամի տնօրենը, նախարարը, փոխնախարարը համարվո՞ւմ են ղեկավար պաշտոն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանը:

Դիտարկմանը, որ այդ հարցի պատասխանը պետք է տա պաշտոնի անձնագիրը, նա արձագանքեց. «ԾԻԳ-ն ունի աշխատակազմ, առանձնացված ստորաբաժանում է, ունենք 100 հոգուց ավելի աշխատող: Հիմա այս պարագայում դժվարանում եմ հասկանալ, թե որտեղ է մնում կասկածը: Եթե վերցնենք, նախարարն էլ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, որը բաժին չի ղեկավարում: Եթե այդքան նեղ ենք մեկնաբանում, որ ստորաբաժանման ղեկավարը զուտ բաժնի կամ վարչության պետ է, կարծում եմ՝ մի փոքր այլ է իրավիճակը:

Ես եղել եմ ԾԻԳ-ի տնօրեն, որը պետական հիմնարկ է, որն ունեցել է իր աշխատակազմը, իր ստորաբաժանումները: Իրականացրել եմ վարչական կառավարչական ֆունկցիա, տնօրինել եմ բյուջե, հիմնարկը ներկայացրել եմ պետության եւ այլ միջազգային կազմակերպությունների եւ այլ իրավաբանական անձանց եւ անհատների հետ հարաբերություններում: Դատարանում կարողացել ենք հանդես գալ որպես պատասխանող եւ հայցվոր: Դա ավելի քան երեք տարի է»,-ասաց նա:

Գեղամ Գեւորգյանի ստաժը չի բավարարում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար. Մարուքյանն արդեն դիմել է վարչապետին

Տպել
Ամենաշատ