News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետն է որոշել իմ թեկնածությունը ներկայացնել, թե ինչ պատճառով, կարծում եմ՝ ինքը գիտի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ-ում քիչ առաջ ՏՄՊՊՀ նոր ղեկավար ընտրված Գեղամ Գեւորգյանը:

«Մինչեւ նախարար նշանակվելը իմ նկատմամբ միակ պահանջը եղել է ոլորտը կարողանալ կարգավորել եւ կարողանալ հանրության շահը պաշտպանել: ՏՄՊՊՀ-ում կարծում եմ նույնը պետք է լինի պահանջը»,-ասաց նա՝ հավելելով. «Հանձնաժողովը անկախ մարմին է, եւ այն չպետք է որեւէ մեկից ստանա հանձնարարական: Հանձնաժողովն ունի օրենսդրություն, որով պետք է ղեկավարվի»:

հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ականների ունեցած մենաշնորհները փոխարինվեն ՔՊ-ի  անդամների կամ նոր պաշտոնյաների մենաշնորհներով, Գեղամ Գեւորգյանն արձագանքեց. «Ես բացառում եմ, որ որեւէ մեկին թույլ կտանք օրենսդրության խախտում մեր գիտակցությամբ»:

Հարցին, թե հնարավո՞ր է դառնա ՔՊ անդամ, նա նկատեց, որ այս պահին ինքն ընտրվել է անկախ մարմնի անդամ. «Ես իմ ապագայի վերաբերյալ ոչ մի բացառություն չեմ անում: Ես կուսակցության անդամ չեմ, երբեք կուսակցական չեմ եղել: Ինչու պետք է ապագայի վերաբերյալ որեւէ բան բացառեմ»:

Տպել
Ամենաշատ