News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանում գործում է 128 հեռուստա- եւ ռադիոընկերություն, որոնցից 118-ը լիցենզիա ունի, 7-ը հանրային են, իսկ դրանք, ըստ օրենքի, լիցենզավորման կարիք չունեն: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ երեք հեռուստաընկերությունների ծրագրեր Հայաստանի տարածքում վերահեռարձակվում են միջպետական համաձայնագրով: «100-ը հեռուստաընկերություններ են, իսկ մնացյալ 18-ը ռադիո»,- պարզաբանեց Հակոբյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ մալուխային օպերատորների բաժինը կազմում է 65 ընկերություն, որոնցից 23-ը հեռարձակում են իրականացնում թվայնացման ռեժիմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ