News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետության անձնագրի վարկանիշը վերջին 3-4 տարիներին ակտիվորեն բարձրանում է: Ապրիլի 22-ին Ազգային ժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք մտահոգություն հայտնեցին , որ տարածաշրջանի երկրների վարկանիշում հայկական անձնագիրը զգալիրոեն զիջում է:

Հովյաննիսյանը մասնավորապես նշեց, որ Վրաստանը միայն որոշ չափով առաջ է անցել Հայաստանից հաշվի առնելով ԵՄ հետ նոր արտոնագրային ռեժիմը:

«Սակայն ես ցանկանում եմ նշել, որ մենք շատ չենք զիջում նրանց: Մենք աշխատում ենք Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի երկրների եւ այլ տարածաշրջանների հետ: Ադրբեջանի համեմատ նույնպես քիչ ենք զիջում: Նրանք ակտիվորեն աշխատում են իսլամական աշխարհի երկրների հետ, մենք՝ Լատինական Ամերիկայի երկրների եւ այլ տարածաշրջանների հետ, բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիք կա», - պարզաբանեց նա:

Ընդ որում նա նշեց որ, որ վերջին 3-4 տարիներին տվյալ ուղղությամբ դրական դինամիկա կա, քանի որ Հայաստանը սկսել է տարբեր երկրների հետ ավելի հեշտ վիզային ռեժիմներ ստանալ:

«Եվ այժմ Հայաստանը բանակցություններ է վարում որոշ նոր երկրների հետ», - ասաց պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ