News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր պատկերացումն այն չէ, որ մեր կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի եւ նրան ազգային փոխադրողի կարգավիճակ տա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանոսղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։

«Մենք հիմա քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ, նաեւ համատեղ փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք, երկրորդ ուղղությունը հետեւյալն է՝ մենք հիմա ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշում, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը, փորձում ենք հասկանալ, թե այս որոշումը որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին եւ ապագայում մեր կարիքներին։ Փորձում ենք լրջորեն վերլուծել, թե այլ գործընկերների հետ մեր ունեցած հարաբերությունները որքանով են համապատասխանում ԻԿԱՕ–ի սահմանված ստանդարտներին»,– նշեց նա։

Փաշինյանը շեշտեց՝ կան կարծիքներ, որ ազգային շահերը հաշվի առնված եւ պաշտպանված չեն, ապա հավելեց, որ կառավարության քայլերը ցնցումներ չպետք է առաջ բերեն.  «Կան կարծիքներ, որ ներպետական եւ ազգային շահերը հաշվի առնված եւ պաշտպանված չեն։ Սակայ մենք պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որ ցնցումներ չառաջնենք։ Սակայն ես համաձայն եմ տեղական ավիափոխադրողներ ունենալը մեզ համար ստրատեգիական նշանակության հարց է։ Սակայն ինչպես նախկինում վատ ավարտ է ունեցել, մենք չենք պատրաստվում ինչ–որ ընկերության շնորհել մենաշնորհ, կամ կարգավիճակ տալ։ Մենք պետք է ստեղծենք հնարավորություն բոլոր տեղական փոխադրողների համար, որ այդ դաշտում նոր ընկերություններ կարողանան ի հայտ գալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
Ամենաշատ