News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում մաքուր ոսկուց ամենամեծ լոգարանը, որը կշռում է 150 կգ, երկուշաբթի տեղադրվել է Կյուսյու կղզում գտնվող Սասեբո քաղաքի զբոսաշրջային տարածքի տաք աղբյուրների սրահում։ Այն միանգամից ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, որի խմբագրական խորհրդի անդամները մանրամասն ուսումնասիրել են, թե կարելի է արդյոք օգտվել այդ տարայից, ինչպես է դրա մեջ լցվում բուժիչ ջուրը եւ այլն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը։

18 կարատանոց ոսկուց լոգարանը պատրաստվել է մի խումբ վարպետների կողմից՝ Տոկիոյում, եւ դրա վրա ծախսվել է մոտ 800 իեն (ավելի քան 7,1 մլն դոլար)։ Այն կլոր է եւ կարող է երկու մարդ տեղավորել։

Ոսկե լոգարանի օգտագործման վճարը սրահի սեփականատերերը մտադիր են 1 ժամի դիմաց մոտ 50 դոլար սահմանել՝ յուրաքանչյուր մարդու համար։ Սասեբոյի տաք աղբյուրները հայտնի են նատրիումի մեծ պարունակությամբ իրենց ջրերով։

Ճապոնիայում առաջին անգամ չեն թանկարժեք մետաղից կենցաղային իրեր ներկայացնում։ Այսպես, թանկարժեք իրեր արտադրող Tanaka Kikinzoku ընկերությունը պարբերաբար առաջարկում է մաքուր ոսկուց տոնածառներ։ Դրանցից որոշների գինը հասնում է 5 մլն դոլարի, եւ գնորդներ գտնվում են։

Նույն ընկերությունը մի անգամ պատրաստել է Ստրադիվարիուսի ջութակի ոսկե կրկնօրինակը, որի համար 14 կգ թանկարժեք մետաղ է օգտագործել։ Մասնագետները վստահեցնում են, որ այդ ջութակով կարելի էր նվագել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ