News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում հեռարձակվում է շուրջ 2 հազար տարբեր բնույթի հեռուստատեսային ծրագիր, որոնց հիմնական մասը ռուսերեն է: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 2 տարիներին մալուխային հեռուստատեսության շնորհիվ «մեծացել է այլ օտար լեզուներով հեռուստատեսային ծրագրերի թիվը»: Սակայն Հակոբյանը խոստովանեց, որ Հայաստանում, որպես կանոն, «օտարներից» հասկանում են միայն ռուսերենը, չնայած հեռուստաալիքներ են հայտնվել, որոնք հեռարձակվում են ֆրանսերենով, իսպաներենով, անգլերենով եւ գերմաներենով:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում, ըստ էության, «ստիպված են արտասահմանյան հեռուստաընկերությունների ներկայությունը թույլ տալ» հանրային մուլտիպլեքսի հարթակում, ինչը, նրա կարծիքով, որոշակի սպառնալիք է ստեղծում: «Հայաստանը աշխարհում գրեթե միակ երկիրն է, որտեղ նման խնդիր կա: Աշխարհում ոչ մի երկիր արտասահմանյան հեռուստաընկերություններին թույլ չի տալիս միանալ իր հանրային մուլտիպլեքսին (ռուսական հեռուստաալիքները ազգային հաճախություններով ամբողջությամբ կամ մասնակի հեռարձակվում են Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում – խմբ.): Դա տարբեր պատճառներ ունի՝ ե՛ւ տեխնիկական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ գաղափարախոսական, հաշվի առնելով սպառնալիքները ինչպես ազգային լեզվի պահպանմանը, այնպես էլ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում: Ձեզ հետ միասին գիտենք, որ այն արտասահմանյան հեռուստաալիքները, որոնք Հայաստանի տարածքում վերահեռարձակվում են՝ թե՛ ամերիկյան CNN-ն, թե՛ ռուսական «Ռոսիան», «Առաջին ալիքը», «Ռոսիա Կուլտուրան» եւ այլն հեռարձակվում են ոչ հայերենով: Այսինքն՝ մեր հանրային մուլտիպլեքսի շրջանակում գործող 27 հեռուստաընկերություններից 5-ը հեռարձակվում է օտար լեզուներով… Դրանից բացի, այս արտասահմանյան ընկերությունների նկատմամբ անհնար է մեր օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ կիրառել՝ նրանց կողմից որեւէ խախտում թույլ տալու դեպքում»,- դժգոհեց Հակոբյանը:

Նա նշեց, որ բավականին բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է տուգանել եւ պատասխանատվության կանչել «Ռոսիա» հեռուստաալիքին, եթե այն խախտի հայկական օրենսդրությունը: «Այստեղ առկա է նաեւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումը: Մեզանից ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք կարող են իրենց թոք շոուների ժամանակ հեռարձակել ռասիստական, կրոնական եւ այլ բնույթի կոչեր, որտեղ հաճախ խտրականություն կա»,- հայտարարեց ՀՌԱՀ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ