News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:  Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԽ մամուլի ծառայությունց։

Հանդիպմանը ներկա էին՝ Արման Նավասարդյանը, Արմեն Վարդանյանը, Գարիկ Քեռյանը, Գոռ Պետրոսյանը, Լաուրա Սիմոնյանը, Հրանուշ Խառատյանը, Մարիամ Ավագյանը, Միքայել Յալանուզյանը, Ռիչարդ Գիրակոսյանը, Սարո Սարոյանը, Ստյոպա Սաֆարյանը:

Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբերի հետ հանդիպումների ընթացքում գրանցած արդյունքները։

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործիքակազմերի, ժամկետների, բովանդակության և ընթացակարգերի դրանց մշակման մեթոդների, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ