News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք փորձում ենք տնտեսության զարգացման ոլորտում կիրառել այն, ինչ կիրառել ենք քաղաքական զարգացման ոլորտում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական  ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ տնտեսության զարգացման մասին։

«Քաղաքական հեղափոխությունը տեղի է ունեցել մի բանի շնորհիվ, երբ ամեն մարդ հասկացել է, որ իր դիրքորոշումը առանցքային գործոն է այսօրվա քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Սա քաղաքական փոփոխությունների նոր մոդել էր Հայաստանում։ Իմ պատկերացումը տնտեսական հեղափոխության մասին նույնն է, երբ ամեն ընկերություն եւ անհատ կգիտակցի իր անհատական ջանքի կարեւորությունը հետագա պրոցեսի վերաբերյալ։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մարդիկ փոխեցին իրենց քաղաքակն վարքագիծը, ընտեսական հեղափոխություն տեղի կուեննա այն ժամանակ, երբ մարդիկ փոխեն իրենց տնտեսական վարքագիծը»,– նշեց նա:

Վարչապետին արձագանքեց նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ քաղաքական հեղափոխությունը տարբերվում է տնտեսական հեղափոխությունից. «Քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, այլեւս չհանդուրծելը, տնտեսական հեղափոխության կտրվածքով մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի։ Ես չեմ կարծում, որ սրանք նույն բաներն են»։

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ համաձայն է, որ դրանք նույն  բաները չեն. «Իհարկե համաձայն եմ, որ նույն բաները չեն, ես ասում եմ, որ նույն ալգորիթմով պետք է լուծվեն։ Եթե քաղաքական ձեւակերպման պարագայում ընդունենք ատելությունը, ինչն էր ինքը ատում՝ այն, որ ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, բռնություն, ամենաթողություն  եւ այլն, մենք տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ սկսենք ատել մեր աղքատությունը, սկսենք ատել խեղճությունը, նախաձեռնության բացակայությունը ատել, մենք ուզում ենք օգնել մարդկանց, որ իրենց ուժը գիտակցեն, ինչ է նշանակում ուժեղ մարդ. Ուժեղ մարդն նա է, որ իրեն կարողանում է մղել գործողությունների։ ուրիշ էշ, երբ մարդը աղքատ է եւ մտածում է, որ իր աղքատությունը պետք է հաղթահարի պետությունը՝ իրեն սնունդ ու փող տալով, այլ բան է, որ մարդը մտածում է, որ կառավարությունը պետք է օգնի իրեն հաղթահարել աղքատությունը։ Իմ կարծիքով՝ նույն բանն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ