News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վտանգի տակ է դրվում նախարարությունների ոլորտների պրոֆեսիոնալ կառավարման ապագան: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների այն փաթեթին, որի համաձայն մի քանի նախարարություններ միավորվելու են:

«Ունենք 12 նախարարություն, խնդիրը թվի մեջ չի, խնդիրը որակի մեջ է: Եթե մի նախարարությունում կա 7-8 ոլորտ, իսկ կառավարության կառուցվածքի մասին օրենքում գրված է՝ նախարարը ինքնուրույն մշակում և իրականացնում է այդ ոլորտի քաղաքականությունը, բայց նախարարը 6-7 ոլորտներից  ինչպես է պրոֆեիոնալ լինելու»,- ասաց պատգամավորը:

Մելքումյանի խոսքով՝ մասնագիտական շատ խնդիրներ կան այդ փաթեթում, և միջազգային ստանդարտներին չեն համապատասխան: Ուստի՝ դա չի կարող տնտեսական հեղափոխության հիմք հանդիսանալ:

«Փոխնախարարը հայեցողական պաշտոն է, որևէ քաղաքական պատասխանատվություն չի կրում: Փոխվարչապետը եղած օրենքների շրջանակներում իմպերատիվ հանձնարարականի ֆունկցիա չունի: Եթե վարչապետը համակարգելու է օղակից՝ արտգործ նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակները, արդարադատությունը և այլն, ապա նշանակում է, որ փոխվարչապետները, ամեն մեկը մի երկու նախարարության համար են գործում»,- ասաց Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ