News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարզերում հայոց լեզվի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ հեռուստածրագրերի 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրության, սակայն գրեթե բոլոր մարզային հեռուստաալիքները այս դրույթին չեն հետեւում, եւ սա անգամ այն դեպքում, որ «հայրենական արտադրություն» ձեւակերպումը նախատեսում է ոչ միայն սեփական արտադրության հաղորդումներ, այլեւ ցանկացած հրապարակում, որը թարգմանվում է հայերենի: «Եթե խոշոր հեռուստաընկերություններն ինչ-որ չափով հետեւում են այս օրենքին, ապա  մարզայինների դեպքում իրավիճակը, չեմ վախենա այս բառն օգտագործելուց, անմխիթարական է»,- ասաց Հակոբյանը:

Նա դժգոհեց, որ որոշ մարզային հեռուստաընկերությունների ծրագրերի ավելի քան 90 տոկոսը հեռարձակվում է ռուսերենով: Այդուհանդերձ, Հակոբյանի խոսքով, ՀՌԱՀ-ում հասկանում են, որ մարզային հեռուստաընկերությունները ֆինանսական միջոցներ չունեն սեփական հաղորդումներ ստեղծելու կամ դրանք թարգմանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը. հայտարարություն
Հայաստանի շարժական կապի 3 օպերատորները հանդես են եկել հայտարարությամբ...
Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը...
Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը
Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին և մեր հաճախորդների աճող...
Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը...
Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար. Beeline ընկերություն
Սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝ Facebook, Messenger, WhatsApp, Zoom՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը, Zangi, Telegram անսահմանափակ…
Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
Մենք շարունակում ենք զարգացնել VDSL ցանցը և ձգտում ենք ամենա կարճ ժամանակում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա նույն գնով միանալ մի քանի անգամ...
Ամենաշատ