News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք ճիշտ քայլերով գնում ենք առաջ վեկտորի առումով: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կարող ենք բազմաթիվ բացթողումներ թույլ տալ, սխալներ անել: Հիմա ես կարող է մի նախադասություն մի քիչ անզգույշ արտահայտեմ, եւ դրանից երեք ամիս ՀՀ ներքաղաքական կյանքն այդպես էլ չխաղաղվի: Ոչ ոք չմտածի՝ թե մարդ էր, երեւի էդ մի բառը սխալ ասեց, բայց վեկտորի առումով ես համոզված եմ, որ ճիշտ ենք գնում»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր շատերը չեն հավատում իրենց ընտրած մոդելին. «Ես գիտեմ, որ մեր տնտեսագետների մի ստված մասը մեր ընտրած մոդելին չի հավատում, բայց ես խնդիր չունեմ, որովհետեւ ես գիտեմ, որ 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիների 99 տոկոսը չէր հավատում, որ հեղափոխություն է լինելու.,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ