News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն, ինչպես սպասվում է կհայտարարի իրանական նավթի ներմուծման ամբողջական  արգելքի մասին եւ պատժամիջոցներով կսպառնա այն երկրներին, որոնք կշարունակեն այն գնել, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իրավիճակին  ծանոթ աղբյուրին:

Աղբյուրը հաստատել է The Washington Post-ի տեղեկատվությունը, որը նավթի գների 3 տոկոսով աճի պատճառ էր դարձել՝ թարմացնելով 2019-ի առավելագույն ցուցանիշները:

Brent-ի ֆյուչերսները մեկ բարելի դիմաց  բարձրացել են մինչեւ 74,31 դոլար( նոյեմբերի 1-ից  հետո առավելագույն արժեք), WTI- ի ֆյուչերսները` մինչեւ 65,87 դոլար մեկ բարելի  դիմաց (հոկտեմբերի 30-ից հետո ռեկորդային ցուցանիշ):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է չեղյալ հայտարարել իրանական նավթի գնման արգելքի բացառությունները` Իրանի վրա «առավելագույն տնտեսական ճնշում» գործադրելու համար՝ արգելափակելով նավթի արտահանումը եւ երկրի հիմնական եկամտի աղբյուրը հասցնելով զրոյի:

ԱՄՆ-ն նոյեմբերին նոր պատժամիջոցներ էր սահմանել իրանական նավթի արտահանման համար, այն բանից հետո երբ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականին Իրանի եւ 6 տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրից:

Վաշինգտոնը սակայն ժամանակավորապես պատժամիջոցներից ազատել էր իրանական նավթի հիմնական գնորդներին, ինչը նրանց թույլ էր տվել 6 ամիս  սահմանափակ քանակով նավթ գնել:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի հայտարարելու է, որ «մայիսի 2-ից Պետդեպարտամենտն այլեւս պատժամիջոցներից չի ազատի այն երկրներին, որոնք ներկայումս ներկրում են իրանական նավթ կամ կոնդենսատ», - նշել է Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի երկու անանուն պաշտոնյաներին:

Economist Intelligence Unit-ի ավագ էներգետիկ վերլուծաբան Փիտեր Քիրնան ասել է, որ «իրանական նավթի մատակարարման լուրջ անկումը ճնշում կգործադրի առաջարկի վրա՝ հաշվի առնելով այն քաղաքական անորոշությունը, որից ներկայումս տուժում են նավթի մյուս արտահանողները՝ Վենեսուելան եւ Լիբիան»:

Ապրիլի սկզբից, իրանական արտահանումը օրական միջինում կազմել է  1 մլն բարել: Մարտին արտահանումը կազմել է օրական առնվազն 1.1 մլն բարել, մինչդեռ մինչեւ անցյալ  տարվա մայիսին պատժամիջոցների վերսկսման մասին հայտարարելը այդ ցուցանիշը գերազանցում էր օրական 2,5 մլն բարելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ