News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ո՞վ է Լիլի Մորտոն։ Այդպես լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ հեռուստատեսությամբ հեռարձակվում են հաղորդումներ, որոնց առանցքում մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի կրծքերն են եւ, արդյոք հանձնաժողովն այդտեղ անելիք չունի։

«Այստեղ հանձնաժողովն անելիք չունի։ Օրենքով ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական քաղաքականությանը, եւ դա խոսքի ազատության, եւ ԶԼՄ–ների խոսքի ազատության երաշխիքներից մեկն է։ Այս հարցը շատ բազմաբովանդակ է եւ բազմավեկտորային, եւ այնքան կախված չէ մեր կարգավորումներից, որքան մեր հասարակության մակարդակից, մարդկանց գիտակցությունից, մարդկանց ճաշակից։ Այդքան նեղվել չի կարելի, քանի որ հեռուստատեսային ծրագրերն այդքան մեծ ազդեցություն մարդու ճաշակի վրա չեն ունենում, եւ եթե նույնիսկ ամենառաջատար երկրների կոմերցիոն հեռուստաընկերությունները նայեք, ապա այնտեղ սահմանն անցնող հաղորդումներ կան»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ