News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք պետք է հասկանանք գյուղի ինչ մոդել ենք պատկերացնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ գյուղերի զարգացման եւ կոլեկտիվ տնտեսությունների կառուցման մասին։

«Գյուղի մոդելի հետ կապված խնդիր կա։ Մենք պետք է հասկանանք գյուղի ինչ մոդել ենք պատկերացնում։ Արդյոք գյուղի բոլոր բնակիչները պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ, թե մի մասը։ Այս հարցի պատասխանը մենք չենք ստացել կամ չունենք»,–նշեց վարչապետը։

Նա շեշտեց՝ գյուղերում, օրինակ, բողոքում են արոտավայրերի բացակայությունից, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց 70 տոկոսը օգտագործված չէ. «Ես, օրինակ, այս վերջերս հետաքրքրվեցի եւ շատ տարօրինակ վիճակագրություն ունեցա, որովհետեւ գյուղում շատ հաճախ հանդիպումներ ենք ունենում, մարդիկ ասում են արոտավայրեր չկան, ես խնդրեցի ինձ վիճակագրություն տան, պարզվեց այսօր Հայաստանում կա ավելի քան 1 մլն հա արոտավայր, որից պաշտոնապես օգտագործվում է առնվազն 320 հազար հեկտարը, այսինքն արոտավայրերի 70 տոկոսը օգտագործված չի։ Հարցեր կան, որ պետք է պարզենք, քանի որ հնարավոր է ճանապարհների հասանելիության խնդիր կա, խմոցների հետ կապված խնդիր կա եւ այլն»։

Վարչապետը, անդրադառնալով կոլեկտիվ տնտեսությունների հարցին, նկատեց, որ պետք է հասկանալ, թե ինչու խորհրդային տարիներին ռեպրեսիվ մեթոդներով ստեղծված կոլխոզները ավագ սերունդը նոստալգիայով է հիշում, սակայն այժմ կամավոր այդպիսի տնտեսություններ չեն ստեղծում. «Երբ խոսում ենք փորձագիտական աջակցության մասին, լավ կլիներ մեր բուհական կամ գիտական համակարգում ուսումնասիրություններ կատարվեն, թե ինչու այդ կոլեկտիվ տնտեսությունները չեն ձեւավորվում կամ կառավարությունը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի դրանց համար։ Աբսուրդ իրավիճակ կա, քանի որ գյուղում հատկապես ավագ սերունդը նոստալգիայով է հիշում՝ ասում են՝ այ, գյոզալ կոլխոզները քանդեցին, ավիրեցին, բայց մի նրբություն էլ կա՝ այդ կոլխոզները ձեւավորվել են ռեպրեսիվ մեթոդներով, մարդիկ դրանք նոստալգիայով են հիշում, բայց մարդիկ, որ այսօր կարող են կամավոր այդպիսի տնտեսություններ ստեղծել, չեն գնում այդ ճանապարհով։ Դա նշանակում է, որ խնդիրներ կան մեխնաիզմների, վստահության բացակայության։ Ընդ որում՝ ոչ միայն իշխանություն-հանրություն վստահության բացակայություն կա, այլ նաեւ մարդիկ իրար նկատմամբ գուցե  վստահություն չունեն»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ