Թուրքական ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլու վրա հարձակման հետ կապված՝ 9 մարդ կալանավորվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ փոխնախարար սուլեյման Սոյլուն՝ հայտնում է AP-ը։
Նախօրեին քուրդ զինյալների հետ փոխհրաձգության հետեւանքով զոհված զինվորների հուղարկավորության ժամանակ ագրեսիվ տրամադրված ամբոխը հարձակվել էր Կիլիչդարօղլուի վրա։ Քաղաքական գործիչն ինքը չէր տուժել, նրան պաշտպանել էին թիկնապահները։
Սոյլուն հայտարարել է, որ ինը մարդ է կալանավորվել հարցաքննության համար։ Ընդ որում, Սոյլուն ինչ-որ չափով արդարացրել է Կիլիչդարօղլուի վրա հարձակումը՝ հղում կատարելով նրան, որ ԱՀԿ-ն մարտի 31-ին տեղական կառավարման ընտրությունների ժամանակ աջակցել է քրդամետ ընդդիմությանը։
ԱՀԿ-ի թեկնածուները հաղթել են Անկարայում եւ Ստամբուլում քաղաքապետի ընտրություններում՝ դուրս մղելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։