News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես էլ եմ պարբերաբար դժգոհում «Կիսաբաց լուսամուտներ»  հաղորդումից, որը մեր տանը դիտվող հաղորդումների ցանկում չկա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով  դիտարկմանը, որ  լինելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մակարդակից, հիմա ինչ ճակատագիր է սպասում այդ հաղորդմանը։

«Բայց մի բան է դժգոհելը, մեկ այլ բան է օրենսդրական կարգավորում տալը, որովհետեւ լինելով շատ ցածր որակի եւ ցածր խավի ներկայացուցիչների ի ցույց դնելով, բայց մեր իրավական վարչությունը չի գտել այդ հաղորդման մեջ օրենքի խախտումներ։ Մեր գործունեության մեջ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր ճաշակով, այլ միմիայն օրենքով»,– ասաց նա։

Հակաբյանը նաեւ նշեց, որ որոշ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում՝ մեղմացնելու այդպիսի հաղորդումների հետեւանքները։

«Իմ, վարչապետի եւ հասարակության նույնիսկ արդարացված դժգոհությունները չի կարող իրավական հետեւությունների հիմք դառնալ»,– ասաց Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ