News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի տնտեսական մուտքը փակ է միայն նրանց համար, որոնք պայուսակով են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

Նրա փոխանցմամբ՝ ռենտգենային այն սարքը, որը ստուգում է մարդկանց պայուսակի պարունակությունը, երկար ժամանակ է՝ չի աշխատել։ Մինչ այս, աշխատակիցները բացել են պայուսակները եւ անվտանգության աշխատակիցները այդպես են ստուգել պայուսակների պարունակությունը, սակայն բողոքներ են ստացել հատկապես կանանցից, ուստի ուրբաթ օրը քննարկում է եղել եւ որոշվել է պայուսակների ստուգումն իրականացնել Բաղրամյանի մուտքից։

«Նրանք, որոնք առանց պայուսակի են մուտք գործում, հիմա էլ կարող են մուտք գործել տնտեսական մուտքից»,–նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր չէր աշխատակիցներին անհարմարություններ պատճառելուց խուսափելու համար քայլեր ձեռնարկել, նա նշեց, որ կարելի էր շրջաբերական տարածել, սակայն այդ որոշումը ուրբաթ օրը երեկոյան է կայացվել, ուստի աշխատակազմի ղեկավարի կողմից որոշվել է թույլատրել աշխատակիցների 10 րոպե ուշացումը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը շեշտում է՝ իր օրոք կարգապահությունը շատ խիստ է, սակայն այսօր, կապված այդ որոշման հետ որոշվել է 10 րոպե ուշացումը ներել։

Տիգրան Գալստյանը շեշտում է՝ անվտանգությունն իրենց համար ավելի առաջնային է։

Տպել
Ամենաշատ