News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնը հիասթափված է թալիբների հետ աֆղանական բանակցությունների հետաձգման կապակցությամբ, հաղորդում է AP-ն:

Թալիբների եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջեւ բանակցությունները պետք է սկսվեին ապրիլի 19-ին Կատարում, սակայն դրանք ձախողվել էին, քանի որ կողմերը չէին կարողացել համաձայնեցնել  մասնակիցների ցանկը:

Այս հանդիպումը պետք է լինի թալիբների եւ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչների առաջին բանակցությունը եւ համարվում է առաջին կարեւոր քայլը Աֆղանստանի պատերազմի վերջնական ավարտի ուղղությամբ:

Պետդեպարտամենտը հայտնել է, որ Պոմպեոն նաեւ դատապարտել է այս տարվա գարնանը թալիբների՝ նոր պատերազմի մասին հայտարարությունը: Նա կոչ է արել երկու կողմերին համաձայնեցնել մասնակիցների ցանկը, ասելով, որ բանակցությունները խաղաղության համար Աֆղանստանի լավագույն հնարավորությունն են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ