News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մյուս երկրներում ազգային հիմնը հեռուստատեսությամբ հեռարձակվում է առավոտվանից: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Նրա խոսքով՝ շատ հաճախ օրեքի դրույթի ապահովումը, որը ենթադրում է Հայաստանում առանց խախտումների 00:00-ին ազգային հիմնի հեռարձակում, գրեթե անհնար է:

«Պատկերացրեք միջազգային ֆուտբոլային հանդիպում է: Մեսին ստացել է գնդակը, վտանգավոր պահ է առաջանում, նա պատրաստվում է խփել եւ այդ պահին հանդիպումն ընդհատվում է ազգային հիմնով: Դա չի կարող ուրախացնել երկրպագուներին, մեր քաղաքացիներին: Ընդհակառակը՝ դա նյարդայնացնում եւ հակակրանք է առաջացնում», - ասաց Հակոբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ