News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում`  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր` ապրիլի 22-ին շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստում ուսումնասիրվեց մեղադրողի կողմից ներկայացրած ապացույցների մի մասը, մյուսը մասը կուսումնասիրվի հաջորդ նիստին։ Դատական նիստի ավարտին Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստից իր գործով կզբաղվի փաստաբան Վահագն Թորոսյանը։ Վերջինս ասաց՝ գործի նյութերին ծանոթ չէ, ժամանակ է անհրաժեշտ իրեն:

«Պարոն Գրիգորյանը շատ զբաղված ա, կարծում ա, որ իր ներկայության կարիքը չի լինի, Գրիգորյանը երբ կուզենա կգա, չի ուզենա՝ չի գա»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը` նկատի ունենալով իր պաշտպան Կրոմվել Գրիգորյանին։ Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել, հաջորդ նիստին ուսումնասիրել մեղադրողի ներկայացրած  ապացույցները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 6-ին։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն  է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ամենաշատ