News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ կհամակարգի իր գործողությունները նավթի այլ արտադրողների հետ, որպեսզի ապահովվի հում նավթի համաչափ մատակարարումները եւ հավասարակշռված շուկան՝ կապված իրանական նավթի ներկրումն ամբողջովին արգելելու ԱՄՆ որոշման հետ՝ հայտնում է Reuters-ը։

«Իրանական նավթի վերաբերյալ ԱՄՆ կառավարության հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիան ուշադիր հետեւում է նավթի շուկայում իրավիճակի զարգացմանը»,- հայտարարել է էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիխը։

ԱՄՆ-ը, ինչպես սպասվում է, կհայտարարի իրանական նավթի ներկրումն ամբողջովին արգելելու մասին եւ պատժամիջոցներով կսպառնա այն երկրներին, որոնք չեն դադարեցնի դրա գնումը։

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Թրամփի վարչակազմը մտադիր է հայտնել երկրներին, որ այլեւս չի ազատի նրանց Իրանի նավթի հետ կապված պատժամիջոցներից։ Դրանց սահմանումից հետո մի շարք երկրներ ժամանակավորապես ազատվել էին ամերիկյան միջոցառումներից։ Սակայն այժմ ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա, որի հետ կապված՝ պատրաստվում է ամբողջովին արգելել Իրանից նավթի արտահանումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ