News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսագետների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկված եղել Երեւանի պետական համալսարանի ղեկավարությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտական համալսարանի դեկան Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանդիպմանը ներկա չէր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել»,–նշեց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ տնտեսագիտական համայնքի հետ հանդիպումը նախաձեռնվել է կառավարության կողմից։

Արամ Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ պայմանավորվածություն է եղել, որ այդ հանդիպմանը մասնակցի պրոռեկտորը, իսկ ինքը չի գնացել, քանի որ տնտեսագետ չէ։ «Որեւէ խնդիր պետք չէ փնտրել, նախկին վարչապետների օրոք էլ տնտեսագետների հետ հանդիպմանը միայն մեկ անգամ եմ մասնակցել»,–ասաց ԵՊՀ ռեկտորը։

Տպել
Ամենաշատ