News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական հեռուստաալիքները Հայաստանի տարածքում հեռարձակվում են հայաստանցի հարկատուների հաշվին։ Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018թ․ գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։ Մասնավորապես, ինչպես նշել է Բաբաջանյանը, «ռուսական հեռուստատեսությամբ պարբերաբար Հայաստանի, նրա իշխանությունների եւ երկրում տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ ատելության քարոզչություն է իրականացվում»։

«Եւ մենք, ըստ էության, չունենք որեւէ ռեսուրսներ եւ հնարավորություններ, որպեսզի դրան դիմագրավենք։ Այդ քարոզչության մի մասն, իհարկե, վերաբերում է մեզ, սակայն մյուս մասը առնչվում է աշխարհի այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին։ Այսպես, Հայաստանի բնակիչները, ռուսական հեռուստաալիքների պրիզմայով են ձեւավորում Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի հանդեպ իրենց պատկերացումները։ Արդյունքում այդ երկրների մասին ձեւավորվում է կարծիք, որը ոչ մի ընդհանուր բան չունի մեզ հետ»,- պարզաբանել է խորհրդարանականը։

Հակոբյանն, իր հերթին, ընդունել է ընդդիմադիր պատգամավորի արտահայտած մտահոգությունը՝ հավելելով, սակայն, որ տվյալ «քաղաքական» խնդիրը կարելի է լուծել միայն իրավական դաշտի շրջանակներում։ «Աշխարհի ոչ մի երկիր թույլ չի տալիս արտասայմանյան հեռուստաընկերությունների ներառումն իր հանրային մուլտիպլեքսի հարթակ, մանավանդ՝ օտար լեզվով»,- ընդգծել է Հակոբյանը՝ հավելելով, որ այդ խնդրի լուծման համար իրենք ընդամենը մեկ տարի ունեն։ Ընդ որում, ՀՌՀ նախագահը նշել է, որ տվյալ խնդրի լուծումը չպետք է քաղաքական լարվածության պատճառ դառնա։

«Նույնիսկ ռուսական մուլտիպլեքսում չկան ալիքներ, որոնք հեռարձակվում են նրա բարեկամ երկրներից, ինչպիսին է, օրինակ, Բելառուսը։ Իսկ Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Կարծում եմ, որ մենք նույնպես դրա իրավունքը ունենք։ Դա չի սահմանափակում խոսքի ազատությունը։ Նրանք լիարժեք կարող են օգտվել համացանցի, կաբելային ցանցի եւ մասնավոր մուլտիպլեքսի ծառայություններից»,- ասել է Հակոբյանը։ Նա նաեւ հայտարարել է, որ տվյալ հարցի լուծումը նպաստում է Հայաստանի տեղեկատվական եւ լեզվական անվտանգությանը։ «Ես չեի ուզի, որ դրա մեջ քաղաքական ենթատեքստ տեսնեին, սակայն այն, այնուամենայնիվ, կա»,- ամփոփել է Տիգրան Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ