Ալժիրում հակակոռուպցիոն հետաքննությունների շրջանակներում հինգ միլիարդատեր է ձերբակալվել՝ հայտնում է DW-ը։ Լրատվամիջոցի տեղեկատվությամբ, ձերբակալվածներից ոմանք սերտ կապերի մեջ են հրաժարական տված նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հետ։
Մի քանի օր առաջ նախկին վարչապետ Ահմեդ Ույախյան եւ գործող ֆինանսների նախարար Մուհամմեդ Լուկալը կանչվել էին դատարան՝ բյուջետային միջոցները ենթադրաբար աննպատակ օգտագործելու գործով։
Ալժիրում մի քանի շաբաթ շարունակվում են բողոքի ցույցերը։ Սկզբում դրանց մասնակիցները հանդես էին գալիս 82-ամյա Բուտեֆլիկայի նախագահական 5-րդ ժամկետի դեմ։ Ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել։