News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Ալիրեզա Թանգսիրին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ամբողջական արգելք է սահմանել իրանական նավթի ներկրման համար, հաղորդում է PressTV-ն:

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը միջազգային ծովային անցում է եւ Իրանը կարող է փակել ռազմավարական ջրային ուղին, եթե իրեն արգելվի օգտագործել այն:

«Ցանկացած սպառնալիքի դեպքում մենք առանց տատանվելու կաջակցենք եւ կպաշտպանենք Իրանի ջրերը: Մենք կպաշտպանենք մեր պատիվը եւ պատասխան միջոցներ կձեռնարկենք», - հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգելու իրանական նավթի ներմուծման պատժամիջոցներից ազատումը:

Նշենք, որ պատժամիջոցներից ազատվելու ժամկետը, որոնք ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանն ու Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ