News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցներն անօրինական է համարում, իսկ պատժամիջոցներից ազատելու հրաժարումն՝ «անօգուտ»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին՝ հայտնում է Mehr-ը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ պատժամիջոցներն, ըստ էության, անօրինական են, Իրանը համարում է, որ պատժամիջոցներից ազատելու արգելքը անօգուտ է»,- հայտարարել է Մուսավին։

Նրա խոսքերով, պատժամիջոցների բացասական հետեւանքները հաշվի առնելով՝ Իրանը խորհրդակցություններ է անցկացրել արտասահմանյան գործընկերների հետ՝ ներառյալ եվրոպական եւ միջազգային կազմակերպությունները։

Ինչպես տեղեկացվում էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է , որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ