News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը, ով հայտնի է սուր զգացողությունների եւ դրայվի հանդեպ իր սիրով, անսովոր զվարճանքով զարմացրել է Instagram-ում իր հետեւորդներին՝ հայտնում է «Հինգերորդ ալիքը»։

25-ամյա մրցարշավորդուհին ընկերների հետ միասին որոշել է «Վոլգա»-ով շրջել։ «Արտակարգ» ուղեւորության տեսանյութը աղջիկը հրապարակել է սոցցանցի իր էջում։ Նա նկարահանումը կատարել է հենց մեքենայի սրահում։

Հազվագյուտ ավտոմեքենայով շրջելով քաղաքի փողոցներով՝ ընկերների խումբը հազիվ է զսպում ծիծաղը։

Մոսկվայի 25-այա բնակչուհին հայտնի է ՃՏ ռեկորդային թվով խախտումներով, տուգանքների մարումից խուսափելով եւ դրա հետեւանքով հետաքննություններով։ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում նա հայտնվել էր 2016թ․, երբ ընկերների հետ միասին, որոնց թվում էր ԼՈՒԿՕՅԼ ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովը, Լենինյան պողոտայում Gelandewagen ամենագնացով ոստիկանության հետ «մրցարշավ» էր կազմակերպել՝ դա հեռարձակելով սոցցանցերում։

Սավելովյան դատարանի որոշմամբ՝ Բաղդասարյանը զրկվել էր վարորդական իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ