News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է վերադառնալ իր նստավայր։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Բանկյան փողոցում՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մոտ տեղի ունեցող ցույցի մասնակիցների առջեւ՝ հայտնում է «112 Ուկրաինա»-ն։

«Արդեն մոտ ապագայում համատեղ մենք կգնանք հաղթելու խորհրդարանական ընտրություններում։ Միասին մենք կվերադառնանք Բանկյան փողոց հաջորդ նախագահական ընտրություններից հետո։ Եւ միասին մենք կփրկենք եւ կպաշտպանենք»,- ասել է Պորոշենկոն։

Դրանից հետո Պորոշենկոյի համախոհները սկսել են վանկարկել․ «Մեկ տարուց»։ Նա պատասխանել է․ «Լա՛վ, բարեկամներս։ Մեկ տարուց, ուրեմն մեկ տարուց»։ Պորոշենկոն հավելել է, որ գնում է հաղթելու խորհրդարանական ընտրություններում։ «Ես լավատես եմ, քանի որ չի կարելի տրամադրված լինել հաղթանակի եւ չհավատալ հաղթանակին։ Եւ մեր այսօրվա հանդիպումը լավագույն դրսեւորումն է այն բանի, որ մենք մոլորված չենք։ Մենք գիտենք՝ ինչ անել։ Մենք գիտենք, որ մենք միասնական ենք։ Մենք գիտենք, որ մեր գլխավոր հաղթանակներն առջեւում են, քանի որ մենք ձեզ հետ միասին պետք է պաշտպանենք Ուկրաինան։ Եւ եթե մենք նրան չպաշտպանենք, նրան ոչ ոք չի պաշտպանի։ Մենք միլիոն ենք, եւ ավելի կշատանանք։ Մենք այլեւս սխալներ թույլ չենք տա։ Մենք կկանգնեցնենք ռուսական ագրեսիան, մենք կազատագրենք ուկրաինական հողը, մենք կմեծացնենք ուկրաինական քաղաքացիների բարեկեցությունը եւ կհաղթահարենք աղքատությունը։ Մենք, կարեւորը, կապահովենք Ուկրաինայի անդամագրումը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին»,- հայտարարել է Պորոշենկոն։

Հիշեցնենք, որ Պորոշենկոն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Վլադիմիր Զելենսկուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ