News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարսի առաջին բնակիչները կարող են նախընտրել սոցիալիզմի մաքուր կացութաձեւը, երբ ամբողջ գույքն ընդհանուր է՝ այն հավանականությամբ, որ մասնավոր սեփականության իրավունքը նույնպես չի լինի։ Այլ խոսքով՝ Կարմիր մոլորակը մեզ առաջարկում է պատմության մեջ առաջին անգամ սկսել ամեն ինչ նորից՝ հասարակության կարգի տեսակետից, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով Inverse-ին։

Տնտեսագետի տեսակետից՝ դա ամենացնցողն է այլ մոլորակների գաղութներում»,- ասում է Հարվարդի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Մեթ Վեյնցիրլը։

Իր «Տիեզերքը որպես վերջին տնտեսական ճակատ» էսսեում նա գրում է, որ այդ տարածքը պահանջում է նոր մոտեցում հասարակության զարգացման հնարավորությունների հանդեպ։ Նիլ Դեգրաս Թայսոնի կարծիքով՝ աստղակերպերի յուրացումը կարող է Երկրին ապահովել մշտական նոր ռեսուրսների հոսք եւ նպաստել առաջին տրիլիոնատիրոջ հայտնվելուն։

Սակայն մինչեւ այժմ Մարսի հասարակության կոնկրետ տնտեսությունը, թե ինչպես են գաղութարարները վճարելու ապրանքների դիմաց, ում են վճարելու հարկեր, ինչ են ստանալու իրենց աշխատանքի դիմաց՝ երկար ժամանակ անորոշ էր։ 1908 թվականի ուտոպիական «Կարմիր աստղ» վեպում (Ալեքսանդր Բոգդանով) հեղափոխական մտածողը նկարագրել է սոցիալիստների երազանքը արդար հասարակության մասին։ Կիմ Սթենլի Ռոբինսոնի եռագրությունը՝ «Կարմիր Մարս», 1990-ականներին շարունակում է  այս վեկտորը։

Վեյնցիրլը կարծում է, որ ապագա գաղութի սեփականության իրավունքները ամենագորշ գոտին են, քանի որ անգամ տիեզերքի մասին բազմաթիվ պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են համաշխարհային տերությունների կողմից, հստակ պատասխան չեն տալիս այս հարցին։ Ամենայն հավանականությամբ, Երկիրը չի տեսնի որեւէ զգալի ֆինանսական մուտքեր Մարսից, սկզբում՝ ինչի՞ց վճարեն, իսկ հետո դրանք կտրվեն գաղութի ֆինանսավորման նպատակներին։

Մարսի գաղութարարները գուցե ունենան սեփական արժույթ, իսկ սկզբի համար՝ կօգտվեն երկրային արժույթից, երեւի դոլարից։

«Ես կարծում եմ, որ բնակությունը Մարսում մեզ հնարավորություն կտա զրոյից սկսել որոշ քաղաքական եւ տնտեսական համակարգեր, որոնք անհնար են Երկրում»,- ասում է Վեյնցիրլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ